Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Դանիելյան» արվեստի կենտրոնի սաների ազատ, ստեղծագործական աշխարհը

«Դանիելյան» արվեստի կենտրոնի սաների ազատ, ստեղծագործական աշխարհը
25.12.2017 | 15:02

«Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները նկարիչների միությունում ներկայացել են ավարտական աշխատանքների ցուցադրությամբ: Ցուցադրվել է 100 երեխայի 130 աշխատանք: Փոքրիկ նկարիչները 3-12 տարեկան են:

«Դանիելյան» կենտրոնի տնօրեն Արամ Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հաշվետու ցուցահանդեսով «Դանիելյան» արվեստի կենտրոնը ներկայանում է ամեն տարի: Այս տարի ցուցահանդեսն առանձնացել է իր մասշտաբայնությամբ` և՛ մասնակիցներն են շատ եղել, և՛ այցելուները: Աշակերտներից մի քանիսը ներկայացել են մեկից ավելի նկարներով:
Կենտրոնի տնօրենի ձևակերպմամբ`փայլուն աշխատանքներ են և մերժել չէին կարող: Թեմատիկ ու ժանրային առումով նկարները բազմազան են` գրաֆիկական, կոլաժային, գեղանկարչական: Երեխաները ստեղծագործել են ազատ, միայն մի քանի աշխատանք է ստեղծվել առաջադրանքով:


Անդրադառնալով հարցին, թե երեխաներն ինչպե՞ս են վերաբերվում ցուցահանդեսներին`զրուցակիցս ասաց, որ ամեն տարի համոզվում են` որքան կարևոր ու օգտակար են ցուցադրությունները երեխաների համար: Այդ օրը ստուդիայի բոլոր սաները հանդիպում են իրար հետ, ծանոթանում միմյանց աշխատանքներին, համեմատում, ի վերջո, տեսնում են, թե ինչ տեսք ունի իրենց աշխատանքը սրահում: Արամ Դանիելյանը տեղեկացրեց նաև, որ «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները եկող տարվա սկզբից պատրաստվելու են թեմատիկ ցուցահանդեսի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ